Գայանե․
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց՝ եթե շահույթը կազմել է 12 457 782, շահութահարկի գումարը 2 242 401, այսինքն զուտ շատ շահույթը կկազմի 10 215 381, կարո՞ղ ենք տրամադրել շահաբաժին հենց այս թվի չափով։ Եվ եթե այո՝ ընկերությունը տնօրենին տրամադրել է փոխառություն 10 960 000, կարո՞ղ եմ դա փոխմարեմ , և այս ամսվա մեջ շահաբաժնի 5 % հարկը վճարե՞մ։ Շնորհակալություն։
եթե այս պայմաններին շահաբաժին վճարելը չի հակասում, ապա կարող եք վճարել, սակայն պետք է Շահույթի բաշխման մասին որոշում ընդունել ընդհանուր ժողովի կողմից և փոխմարում էլ կարող եք կատարել,
Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջև իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է`
ա) մինչև ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը.
բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իսկ եկամտային հարկի ձևակերպում տրվելու է թե՞ ոչ։
այո,անպայման, փոխմարումը կապ չունի,
Ձևակերպումը կտա՞ք
524.529.252 հաշիվներ
Այսինքն՝ ես տրված փոխառությունը մարում եմ միայն իրեն փոխանցվող գումարի չափո՞վ՝ 529 524
529 235։
այո 412կամ 513