Անի․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ անձնական իրերն վաճառելիս, օգտագործված կամ նոր: Ո՞ր օրենքներն են կարգավորում այս կարգի եկամուտներն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ անձնական իրերն վաճառելիս, օգտագործված կամ նոր: Ո՞ր օրենքներն են կարգավորում այս կարգի եկամուտներն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
չեն առաջանում են հարկային պարտավորություններ անձնական իրերն վաճառելիս, օգտագործված կամ նոր: կարգավորվում է հարկային օրենսգրքով հ. 147
Հոդված 380.Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները
բացառություն՝ ․․․․․․․․ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք.
Բարև Ձեզ: Հարկային պարտավորություն կարող է առաջանալ, եթե իրերը վաճառեք հարկային գործակալի (իրավաբանական անձ, ա/ձ …): Տվյալ դեպքում հարկային գործակալը 10 տոկոս կպահի Ձեզնից և կվճարի պետբյուջե, իսկ մնացածը կվճարի Ձեզ:
Հոդված 150.Եկամտային հարկի դրույքաչափերը
9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
Եթե իրերը վաճառեք այլ ֆիզիկական անձի, հարկ չի առաջանա.
Հոդված 147.Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
6) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված բազմաբնակարան (այդ թվում բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները: