Վալենտինա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել վաճառքի հետ կապված գործառնությունները և որոշել վաճառքից ստացված շահույթը կամ վնասը։
Խնդիր. Կարի ֆաբրիկան դուրս է գրել շահագործումից կարի մեքենաներ վաճառելու նպատակով։ Երկու ամիս անց մեքենաները վաճառվել են 540 000 դրամով, ներառյալ ԱԱՀ-ն։ Դուրս գրման պահի դրությամբ մեքենաների սկզբնական արժեքը կազմել է 980 000 դրամ, կուտակված մաշվածությունը` 520 000 դրամ։ Մեքենաների ապատեղակայման և տեղափոխման համար կատարվել են հետևյալ ծախսումները` ա) հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 60 000 դրամ, բ) տրանսպարտային կազմակերպության կողմից կատարվել են կարի մեքենաների տեղափոխման ծառայությունները 25 000 դրամ։ Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 2 ամսվա ընթացքում։
Կանխավ շնորհակալություն։
Դիտել այլ հաշվապահական խնդիրներ
21դտ 263 կտ 111 980000, դտ 721 կտ 111 520000, դտ 724 կտ 263 980000-520000,
դտ 714 կտ 527 60000, դտ 714 կտ 521 25000, դտ 621 կտ 221 540000,
263 111 460000 դասակարգում
112 111 520000 մաշվածության դուրս գրում
732 263 460000 օտարումից մնացորդի ծախսագրում
721 527 60000 բանվորների աշխտավարձ /պետք է հաշվարկել պահումները/
721 521 25000 տրանսպորտային ծառայություն
221 621 450000 վաճառք
221 5243 90000 վաճառքի ԱԱՀ-ն