Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն գործում է շրջհարկով, էլեկտրական մոնտաժման աշխատանքներ է իրականացնում, կան գրանցված երկու աշխատող և տնօրեն։ Հարցս հետևյալն է՝ բացի աշխատավարձերի հարկերից, շրջանառության հարկից բացի, պե՞տք է ամեն ամիս 5 000 դրամ սոցիալական վճար և 5 000 դրամ շահութահարկ վճարվի։ Նախապես շնորհակալ եմ։
Բարև Ձեզ, Գայանե։ Տվյալ դրույթը տարածվում է ԱՁ-ների և նոտարների վրա․
ՀՕ հոդված 125․
Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Ոչ, չեք վճարում, քանի որ ՍՊԸ է։
դա ԱՁ ներին է վերաբերում , որոնք գործում են շրջհարկի դաշտում
ՍՊԸ-ն, որն գործում է շրջհարկով՝ ամեն ամիս 5 000 դրամ սոցիալական վճար և 5 000 դրամ շահութահարկ չի վճարում։ Դա վերաբերվում է շրջհարկով գործող ա/ձ-ներին։
Դա միայն Ա/ Ձ ին է վերաբերում։