Արաքսյա․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն իրականացնում է ապրանքի, մասնավորապես հողաթափերի մեծածախ վաճառք, ունի 2023թ-ին դուրս գրված հակային հաշիվներ, որոնց մասով պետք է վերադարձ լինի։ Հարցս էսպիսին է՝ արդյո՞ք տնտեսական ապրանքի մասով կարելի է ճշգրտող հաշիվ ուղարկել, եթե չունի ժամկետ:
Այո, կարող եք ճշգրտող դուրս գրել։
այո կարելի է ճշգրտող հաշիվ գրել, սակայն տվյալ ամիսների ԱԱՀ հաշվարկներն էլ պետք է ճշտված ներկայացնեք,
14. Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը և (կամ) դրանց սերիա-համարները չեղարկվում և (կամ) անվավեր են ճանաչվում կամ ճշգրտող հաշվարկային փաստաթղթեր են դուրս գրվում հարկ վճարողների կողմից` համապատասխանաբար օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասով, 41-րդ հոդվածով և 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմամբ սահմանված կարգով:
72. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ-վավերագիր՝ օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:
73. Նույն գործարքի շրջանակներում հարկային հաշվի կամ հաշիվ-վավերագրի հետ միաժամանակ ՀԴՄ-ի կտրոն տրամադրելու և հետագայում գործարքն օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն ճշգրտելու դեպքում ճշգրտվում է հարկային հաշիվը կամ հաշիվ-վավերագիրը:
74. Ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային փաստաթղթի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում արտացոլվում են վերադարձվող կամ ավելի մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության չընդունված կամ ավելի ընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ-ի գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը դուրս է գրվում օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր դուրս գրելու համապատասխան հիմքի առաջացման օրը:
Իսկ եթե մասնավորապես հողաթափերը ժամկետ չունեն այդ դեպքում ևս կարելի է ճշգտող նվազեցվող հաշիվ դուրս գրել:
էտ բդեպքում հողաթափի ժամկետով չի, այլ գործարքից հետո 6-12 ամսվա ընթացքում,
Այո, տնտեսական ապրանքի մասով կարելի է ճշգրտող հաշիվ դուրս գրել։
Այո, կարող եք ճշգրիտ հաշիվ դուրսգրել ։