Ներմուծում երրորդ երկրից

Սերգեյ․

Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ միկրոյով, երրորդ երկրից ներմուծման պատվեր ունեմ (գրանտային ծրագրով)։ Ազատված եմ ԱԱՀ և մաքսայինից։
Հարց.
1. Ներմուծման ծախս եմ հաշվելու սարքավորումների արժեքը և բեռնափոխադրման վճարը, իսկ մնացածի համար վճարում եմ 18%՞
2. եթե ուզում եմ մարդ վարձել, որ գնա արտասահման ու ստուգի սարքավորումների սարքինությունը և հետևի բարձման գործընթացին, ապա կարո՞ղ եմ դա ծախս ներկայացնել։ Եթե այո, ապա թղթաբանորեն ինչպե՞ս ձևակերպել

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 երրորդ երկրից ներմուծման դեպքում, թեկուզ գրանտային ծրագրով, ազատված չեք
ԱԱՀ և մաքսայինից։
ՀՕ հ. 269
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

2. Ներմուծման ծախս եմ հաշվելու սարքավորումների արժեքը և բեռնափոխադրման վճարը,
այդ ծախսը հաշվեք մաքսային բրոքերի հետ,

3. եթե ուզում եմ մարդ վարձել, որ գնա արտասահման ու ստուգի սարքավորումների սարքինությունը և հետևի բարձման գործընթացին, ապա կարո՞ղ եմ դա ծախս ներկայացնել։
այո կարող եք դա ծախս ներկայացնել, որպես գործուղում պետք է ձևակերպեք,