Անհատական հաշվի բացման հայտ

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար – 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անի

Հարգելի Գայանե,
մեկ ուղղում ունեմ` 30000-ը դարձել է 32500, նվազեցումը սխալ ենք արել, իսկ ինչ վերաբերվում է հայտին և անհատական հաշվետվություններին, դա պարտադիր է և նույն ժամկետներում, ինչպես և աշխատանքային պայմանագիր կնքելիս 2 ամսվա ընթացքում կնքելուց հետո և պայմանագրի ավարտից հետո:

Գայանե

Հարգելի Գայանե,
եթե քաղաքացիաիրավական պայմանագիր եք կնքել, ապա անհատական հաշվի բացման հայտ և անհատական հաշվետվություններ չեք ներկայացնելու, քանի որ դրանք վերաբերում են միայն վարձու աշխատողներին:

Gayane

Հարգելի Անի և Գայանե, շնորհակալ եմ, սակայն 2-իդ մեկնաբանություններն էլ հակասում են միմյանց: Կխնդրեի ասեիք, թի ինչով եք հիմնավորում, և որտեղ կարող եմ կարդալ, քանի որ միշտ տարբեր կարծիքներ կան այս հարցում:

Հերմինե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 938-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կենսաթոշակային ապահովագրության համակարգում չհաշվառված անձի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ են կատարվում, ապահովադիրը պայմանագիր կնքելուց հետո` երկու ամսվա ընթացքում, տարածքային բաժին է ներկայացնում այդ անձի անհատական տվյալները պարունակող` անհատական հաշիվ բացելու մասին հայտ (այսուհետ` հայտ), իսկ կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված անձի դեպքում` նրա ազգանունը, անունը, հայրանունը և սոցիալական ապահովության քարտի համարը, ինչպես նաև նրա այն անհատական տվյալները, որոնք փոփոխվել են:

Գայանե

Հերմինե ջան, շնորհակալ եմ օգնելու համար: