Քրիստինե․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատողը 2020 թվականից ստացել է իր արձակուրդայինները, 2023 թվականի դեկտեմբերին դիմում է գրել արձակուրդի, որը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 3-ից, արձակուրդից հետո դիմում է գրվել աշխատանքից ազատվելու, և դուրս է եկել աշխատանքից (նախօրոք դեկտեմբերին տեղեկացրել է, որ դուրս է գալու )։ Հիմա քանի որ տրամադրել են արձակուրդային, հետ են պահանջում՝ նշելով, որ 6 ամիս 2024 թվականին չի աշխատել։ Իրավացի՞ են արդյոք գումարը հետ պահանջեն, (վերջնահաշվարկը վաղը պետք է փոխանցեն, բայց չգիտենք ինչքան, բոլոր արձակուրդներից օգտվել է)։
Նախ սկսնեք այն բանից, որ 6 ամիսը վերաբերում է նոր աշխատանքային հարաբերություններ սկսելուն, իսկ եթե աշխատակիցը աշխատում է 2020 թվականից, ուրեմն 2020-2023թթ համար կուտակված արձակուրդն /հնգօրյա աշխատանքային գրաֆիկ տարեկան 21 օր, 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 25 օր/ու տվյալ ամսվա աշխատավարձն եք ներառում վերջնահաշվարկի մեջ, իսկ եթե օգտվել է տարեկան հասանելիք բոլոր արձակուրդայինի օրերից ուրեմն միայն իր աշխատած օրերի համար եք վարձատրելու։
Շնորհակալ եմ շատ արձագանքելու համար, իսկ եթե 2023 ին արձակուրդ է գնացել եւ 2024 թվականին դեռ չաշխատելով(քանի որ հունվարի 1 -2 ազատ օր է եղել) հունվարի 3 ին արձակուրդ է գնացել եւ արձակուրդից հետո դուրս գրման դիմում գրել, արձակուրդի գումարը պե՞տք է աշխատողը վերադարձնի։
Ներողություն օրերը ճիշտ չեմ գրել 20 և 24 պետք է լինի, յուրաքանչյուր տարի աշխատակիցը ունի 20 /հնգօրյա/ 24/վեցօրյա/ արձակուրդի իրավունք, ուղղակի պետք է հաշվեք տարեկան քանի օր է օգտվել իրեն հասանելի արձակուրդից ըստ այդմ հասկանաք հետգանձում անել, թե դեռ վճարել որպես վերջնահաշվարկ /կուտակված արձակուրդ+ աշխատավարձ։/
Կուտակված արձակուրդ չունի, մինչեւ 2023 թվականը ներառյալ օգտվել է, հարցս այսպես ձեւակերպեմ 2024 թվական հունվարի 3 ին իրավունք ուներ գնար արձակուրդ եւ անմիջապես արձակուրդի ավարտից հետո դուրս գար աշխատանքի,հունվարի 3 ից հունվարի 23 կարո՞ղ են համարել 2024 թվականի արձակուրդ (վճարովի)
էդ դեպքում իր հաշվին ուղարկեք արձակուրդի և վերջ
Իրավունք ուներ եթե գործատուն համաձայն է, բայց Քնարիկի ասածի հետ համաձայն եմ իր հաշվին վճարովի ձևակերպեք։
հարցի համար հաշվի առեք նաև որ ժամանակահատվածում կարող էր գնալ հերթական արձակուրդ, արդյոք հունվարից հունվար է,
Եթե բոլոր արձակուրդներից օգտվել է ու աշխատած օրեր չունի ուրեմն իր հաշվից ուղարկեք։
Արդեն գնացել է 2024 թվ հունվարին, եւ արձակուրդային գործատուն տվել է, բայց հիմա հետ է ուզում, (ես աշխատողի փոխարեն եմ գրել)։