Նելլի․
Բարև Ձեզ։ Ես ունեմ անշարժ գույք, որը պետք է տրվի վարձակալության։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ։ Ինձ լիարժեք ինֆորմացիա է հարկավոր ԱՁ-ի գրանցման, գործունեության, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
Գրագետ և լիարժեք տեղեկություն ԱՁ-ի վերաբերյալ՝ A-Z։
Խորհուրդ եմ տալիս օգտվեք հաշվապահի ծառայությունից գործունեության, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ բավարար ինֆորմացվելու համար
որպես ֆիզ.անձ էլ կարող եք զբաղվել գույքի վարձակալության տալով,
եթե անշարժ գույքի վարձակալության համար եք ուզում գրանցվել որպես ԱՁ՝ ապա տեղեկացնեմ,որ առանց ա/ձ գրանցվելու այդ ընթացակարգը ավելի պարզ է։
Եթե զբաղվելու եք միայն անշարժ գույքի վարձակալությամբ, ապա ԱՁ բացելու կարիք չկա: Որպես Ֆիզ անձ ձեռք բերեք ՀՎՀՀ, ներկայացրեք հայտարարություն և դիմում ու վճարեք ամսեկան 10% եկամտային հարկ:
Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հաշվետվությունը պետք է ուղարկել։