Մանե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել լեզվի կենտրոն, որի ընդունելությունը լինելու է 5 տարեկանից, լինելու է շաբաթական 2-3 օր 1.5-2 ժամով անգլերենի ուսուցում։ Հարկայինում գրանցվելու ենք որպես ԱՁ, ունեմ նաև համապատասխան բարձրագույն կրթություն։ Հարց՝ Նախարարությունից ինձ լիցենզիա պե՞տք է։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա զարգացման կենտրոն չի, այլ լեզվի կենտրոն 5 տարեկան և բարձր տարիքի անձանց համար։ Նախապես շնորհակալություն։
Եթ ավարտական լիցենզավորված սերտիֆիկատ չեք տալու, լիցենզավորում պետք չի:
լիցենզիա պետք չի, եթե մենակ եք գործելու կարող եք ԱՁ չգրանցվել ու գործել միկրոբիզնեսի համակարգով
Միկրոն ԱՁ-ով չի՞ ինչի առանց շրջհարկի:
Ոչ, անհրաժեշտ չէ։
Լիցենզավորման գործունեության տեսակները սահմանվում են “Լիցենզավորման մասին” օրենքով։