Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ֆիզիկական անձը նկարչական ծառայություններ է մատուցում ՀՀ տարածքից դուրս գտնվող ոչ ռեզիդենտ IT ֆիրմային: Հարցերս հետևյալն են․
1․ Ֆիզ անձի մատուցված ծառայությունները կարո՞ղ են համարվել որպես ստեղծագործական ծառայություններ, և նա կկարողանա աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Ֆիզ անձը նախօրո՞ք պիտի ՀՎՀՀ վերցնի 2024թ․ համար և դուրս գրված հաշիվներում այդ ՀՎՀՀ-ն նշի։
Նախապես շնորհակալություն։
1․ Ֆիզ անձի մատուցված ծառայությունները կարո՞ղ են համարվել որպես ստեղծագործական ծառայություններ, և նա կկարողանա աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
այո ձեր դեպքում դա հնարավոր է,
2․ Ֆիզ անձը նախօրո՞ք պիտի ՀՎՀՀ վերցնի 2024թ․ համար և դուրս գրված հաշիվներում այդ ՀՎՀՀ-ն նշի։
այո պետք է հաշվառվեք հարկայինում, դուրս գրված հաշիվներում ու ինվոյսներում այդ ՀՎՀՀ-ն նշի։