Լուսինե․
Բարև Ձեզ։ Այն ֆիզ անձիք, որոնք վարձակալության անհատույց պայմանագիր են կնքել իրավաբանական անձանց հետ, արդյո՞ք պետք է հայտարարություն ներկայացնեն անշարժ գույքի հետ կապված եկամուտների ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն։
այո, հայտարարության բովանդակությունից դա է բխում,
Իս եթե ֆիզ անձը չի ներկայացնում պահանջվող ժամանակում,արդյոք իրավաբանական անձը որևէ խնդիր կարող է ունենալ հետագայում,՞ֆիզ անձի դեպքում պարզ է տուգանք 500000,եթե չեմ սխալվում, մինչև փետրվարի 1ը չներկայացնելու դեպքում։
հետագայում կարող է խնդիր ունենալ
Շնորհակալ են
Կարծում եմ, որ վարձակալության (անհատույց օգտագործման) պայմանագիրը կադաստրում գրանցված լինելու դեպքում խնդիրներ չի առաջանա:
Հոդված 407.Ապօրինի գործունեությամբ զբաղվելը
7. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`
2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը.
Սույն մասի կիրառության իմաստով՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում, կամ հարկ վճարողն Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը, կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Սույն կետով սահմանված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման հայտարարության ձևը և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
Առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որևէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք: