Ֆիզ. անձը Ա/Ձ-ին վարձակալությամբ տարածք է տրամադրել

Նելլի․

Բարև Ձեզ, ֆիզ․ անձը Ա/Ձ-ին վարձակալությամբ տարածք է տրամադրել 2023 թվականին։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ արդյո՞ք հենց ինքն էլ հարկային համակարգում 163 ձևը պետք է ներկայացնի, թե՞ Ա/Ձ տարեկան 165 ձև կարող է ուղարկել և վերջ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ա/Ձ-ն հանդես է գալու որպես հարկային գործակալ, վարձակալության պայմանագիրը ֆիզ.անձը պետք է ներկայացնի կադաստր գրանցման, 163 ձևը հիմա ակտիվ չի, Ա/Ձ-ն տարեկան 165 ձևը պետք է ներկայացնի, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկով ներկայացնի վարձավճարի վճարման ու դրանից եկամտային հարկի պահումը,

Նելլի

Իսկ եթե ամեն ամսվա եկամտային հաշվետվության մեջ հարկը չեն արտացոլել, կարո՞ղ են դեկտեմբեր ամսվա հաշվարկում ամբողջ գումարը ներառել։

Արմեն

Վարձակալության համար եկամտային հարկը հարկային գործակալը հաշվարկում է վճարելու պահին, այսինքն, եթե բոլորը ցույց տաք դեկտեմբերին, հարկայինում կարող են մտածել, որ գումարը վարձատուին վճարվել է դեկտեմբերին: Բայց եթե ստուգեն ճշմարտությունը կբացահայտվի:

Նելլի

Իսկ այդ դեպքում Ա/Ձ պետք է վերջին մեկ տարվա եկամտայինի հաշվետվությունները ճշգրտի ?

Tigran

այո

Նելլի

Շնորհակալ եմ շատ

Արմեն

Այո:

Նելլի

Շնորհակալ եմ շատ

Սվետա

Խնդրում եմ ասել ֆիզ անձը պետք է գնա կադաստր, թե? հարկային, եթե մինչև այս ձևակերպված չի եղել։

Tigran

երկու տեղն էլ