ՍՊԸ հիմնադիրների գործուղում

Վահե․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի հիմնադիրները կարո՞ղ են արդյոք մեկնել գործուղման և ծախսերը կարո՞ղ են ծախսագրվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո, գրավոր հիմքերը ապահովեք,օրինակ արտահերթ ժողովի արձանագրության հիման վրա,

Սիլվա Միքայելյան

2005 թ․ դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման համաձայն աշխատողները գործուղման են մեկնում գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ եթե հիմնադիրը հանդիսանում է նաև վարձու աշխատող, կարող էք վարձատրել։

Արմեն

Կարծում եմ, որ եթե բաժնետերը ընկերությունում չի կատարում որոշակի աշխատանք (չի համարվում ընկերության աշխատող), ապա նրան վճարված գործուղման ծախսերը չեն կարող ծախսագրվել:
Հոդված 117.Գործուղման ծախսերը
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գործուղման ծախսեր են համարվում շահութահարկ վճարողին կամ նրա աշխատողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղելու դեպքում գործուղվողին նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հատուցում տրամադրելու համար կատարվող ծախսերը: