Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Իսրայելյան 37 1/1
Հեռախոս՝ 011 408 608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Ստացված/դուրս գրված հաշիվների ձևակերպում ՀԾ-ում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Ապրանքանյութական արժեքների մնացորդների վերահսկում
- Հաշվապահական հաշվեկշռում առկա մնացորդների, տողերի վերահսկում
- Հարկային պարտավորությունների, գերավճարների հաշվառում և վերահսկում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի, կանխավճարների հաշվառում և վերահսկում
- Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում, հաշվետվությունների կազմում
- Աշխատակիցների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխության և այլ գրանցման հայտերի պատրաստում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում
- Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, նպաստների հաշվարկների իրականացում
- Հիմնական միջոցների հաշվառում և վերահսկում
- Եկամուտների և ծախսերի հաշվառում
- Հարկային, վիճակագրական և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների կազմում
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Գրությունների կազմում և ուղարկում համապատասխան պետական մարմիններ
- Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և հարակից օրենքների, ինչպես նաև այդ իրավական ակտերում պարբերաբար կատարվող փոփոխությունների մասով խորհրդատվության տրամադրում գործընկերներին և խմբի աշխատակիցներին
- Գործընկերների հետ արդյունավետ համագործակցության ապահովում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
- ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
- Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
- Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
- Մանրուքների հանդեպ ուշադրություն
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն
- Ինքնատիրապետում
- Նախաձեռնողականություն:
Այլ նշումներ՝ Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝ • Կայուն աշխատանք • Մրցակցային աշխատավարձ • Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր • Անվճար LUNCH • Կորպորատիվ միջոցառումներ • Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները:
Վերջին մեկնաբանություններ