Փոխառության տրամադրում կազմակերպությանը

Անի․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ;

Հարցս հետևյալն է. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ի հիմնադիրը կանխիկ միջոցներ դնել դրամարկղում որպես փոխառություն: Եթե այո, կա՞ արդյոք սահմանափակում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 այո կա սահմանափակում, չեք կարող,
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առևտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձևակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

Narine

Բարև Ձեզ,իսկ մինչև 2022թվականի հուլիսի 1-ը սահմանափակում կա՞ փոխառության տրամադրման գործարքների համար:


Tigran

ոչ քանի որ անկանխիկ գործարքների օրենքը չկար

Նարինե

Շնորհակալություն

Nerses

Անկանխիկ եղանակով կազմակերպեք։

Ani

Շնորհակալ եմ

Գայանե

ՍՊԸ-ի հիմնադիրը կարող է կանխիկ միջոցներ դնել դրամարկղում՝ որպես փոխառություն, բայց ոչ ավելին քան 300 000 դրամը։