Մասնագիտական ուսուցում անցնող անձի գրանցման հայտ

Մարի․

Բարև, բոլորին, շնորհավոր Ամանոր։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը մասնագիտական ուսուցում է կազմակերպում անձի հետ, հետագայում աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով, 5 ամիս տևողությամբ։ Անձը կազմակերպությանը վճարում է ուսման վարձ, որի համար ֆիզ․ անձի անունով դուրս է գրվում հարկային հաշիվ։ Աշխատանքային օրենսգրքի 201․1 հոդվածով Գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի (այսուհետ՝ աշակերտ) մասնագիտական ուսուցումը մինչև հինգ ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով վարձատրություն՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով։

Իսկ մեր դեպքում ոչ թե կազմակերպությունն է վճարում անձին, այլ անձն է վճարում կազմակերպությանը մասնագիտական ուսուցում անցնելու համար, այսինքն մատուցում է ծառայություն։

2023 թ-ի դեկտեմբերի 1-ից մասնագիտական ուսուցում անցնող անձանց համար պետք է ներկայացնել գրանցման հայտ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կոնկրետ տվյալ դեպքում անձի համար պետք է ներկայացվի գրանցման հայտ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ Դուք ինքներդ պատասխանել եք Ձեր հարցին, այսինքն, եթե մի կողմ դնենք տվյալ անձի աշխատանքի ընդունումը հետագայում, ստացվում է, որ Ձեր կազմակերպությունը վճարովի ծառայություն է մատուցում տվյալ ֆիզ․ անձին, իսկ նման դեպքերում որևէ հայտ ներկայացնելու պահանջ չկա։

Tigran

այո ստացվում է մատուցում էք ծառայություն՝ լրացուցիչ մասնագիտական կրթության ապահովում, տվյալ դեպքում հայտ չեք ներկայացնելու։