Արմեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:
Կազմակերպությունը վճարել է մատակարարին 3560000 դրամ գումար: Վճարումը կատարել է դրամարկղից, սակայն բանկի միջոցով մուտքագրել է մատակարարի բանկային հաշվին: Դիտվու՞մ է արդյոք դա որպես բանկային փոխանցում, թե՞ ոչ:
Դրամարկղից մուտքագրեք ձեր բանկային հաշիվ նոր, մատակարարի բանկային հաշվին:
Եթե դրամարկղից գումարը տեղափոխել եք ձեր կազմակերպության հաշվարկային հաշիվ և հետո վճարել, ապա իհարկե համարվում է բանկային փոխանցում, հակառակ դեպքում կհամարվի կանխիկ վճարում, որը չպետք է գերազանցի 300000 դրամը:
Այո, դիտվում է որպես փոխանցում:
Հարգելի Արմեն, հանգիստ եղեք, ձեր նշած փոխանցման տեսակը կոչվում է տարանցիկ բանկային փոխանցում:
Հարգելի Միհրան, խնդրում եմ ասեք որևէ օրենսդրական հիմք` համոզելու համար ասվածը:
Արմեն, պաշտոնական պարզաբանում N6 առ 05.08.2008թ:
Այստեղ բանկը կատարում է միջնորդի դեր և հետևաբար կատարվում է բանկային փոխանցում:
Հարգելի Գայանե, ինչքանով որ ես տեղյակ եմ, այդ փոխանցումը կհամարվի բանկային փոխանցում, սակայն այն խնդիր կառաջացնի ԱԱՀ-ի հաշվանցման մասով, եթե փոխանցման հիմքում ընկած գործարքը համարվում է ԱԱՀ-ով հարկվող գործարք, ապա չեք կարող հաշվանցել ԱԱՀ-ն այդպիսի փոխանցման դեպքում:
Հարգելի Արամ, այստեղ հարցը չի կայանում նրանում` արդյոք ԱԱՀ-ով է հարկվում, թե պարզապես փոխանցումը կատարելու համար տոկոսավճարներ են վճարում բանկին: Հարցը նրանումն է` կատարվե՞լ է բանկային փոխանցում, թե՞ ոչ:
Կներեք, Ձեր անունը շփոթել եմ, Գևորգ ջան:
Եթե վճարումը կատարված է գնորդ կազմակերպության անունից, քանի որ կազմակերպությունը բնականաբար ինքն իրեն չի կարող մուտք անել հաշվին: Ընդ որում, եթե նույնիսկ առհաշիվ անձը իր անունից կատարած լինի վճարումը, բայց նպատակի մեջ հստակ նշվի, որ վճարումը կատարվում է այսինչ կազմ. կողմից այսինչ կազմ.-ը դուրս գրված այսինչ հաշվի համար, ապա նույնպես կարելի է հաշվանցել, քանի որ օրենքը չի արգելում 3-րդ անձանց կողմից մեր մատակարարին կատարած վճարման համար հաշվանցում անելը: Այս մասով կա պաշտոնական պարզաբանում: