Գուրգեն․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել ԱՁ, մատուցելու եմ ՏՏ ծառայություններ արտերկրում գտնվող ֆիզանձանց և ընկերությունների համար: Դիմելու եմ ՏՏ հավաստագիր ստանալու համար, և հաստատվելու դեպքում կազատվեմ շահութահարկից, և քանի որ միայն արտերկրի համար եմ աշխատելու, ԱԱՀ-ն 0% կլինի:
Գործելու է կայք, որի միջոցով պատվիրելու են ծառայությունը և վճարելու են քարտով՝ ԱՄՆ դոլար արժույթով, որը նստելու է ԱՁ-ի դոլարային հաշվին և ավտոմատ փոխարկվի դրամի՝ բանկի տվյալ պահի փոխարժեքով և փոխանցվի դրամային հաշվին:
Մի քանի հարց ունեմ.
1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին
1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
ՏՏ հավաստագրով սահմանված արտոնությունից կարող եք օգտվել եթե գործեք ԱԱՀ դաշտում,
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար,
ներսի հաճախորդների համար կամ հաշիվ,կամ ՀԴՄ կտրոն կախված է գումարի չափից,կարող եք ՀԴՄ չունենալ ու փոխանցումով աշխատել
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին
կարող եք գումարը ստանալ դոլարով ,հետո փոխանցել ձեր հաշվին, բայց գոնե 2 հաշիվ բանկում ունեցեք, մեկը դրամով,մյուսը դոլար և այլ,
Այո, ԱԱՀ դաշտում եմ գործելու: Իսկ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
ԱԱՀ-ի, շահութահարկի, ՏՏ գործնեության։
Շնորհակալություն
1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
եթե աշխատեք շրջհարկով եռամսակային հաշվետվություն 5 տոկոս
եթե ԱԱՀ-ի դաշտում 0-ական
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
այո, ֆիզ անձի դեպքում ֆիզ անձի անձնագրի տվյալներով, ՍՊԸ-ի դեպքում ՍՊԸ-ի տվյալներով
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին
այո
Շնորհակալություն