Գայանե․
Բարև Ձեզ։
Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ավտոմեքենա է վաճառել ֆիզանձի օգոստոսին, սակայն հաշիվը դուրս է գրվել հոկտեմբերին՝ վաճառքի ամսաթիվը նշելով օգոստոս: Եռամսյակային ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներկայացնեմ վաճառքը՝ 3-րդ, թե 4-րդ, և արդյո՞ք կա պատասխանատվություն հաշիվ վավերագիրը ուշ ներկայացնելու համար: Նշեմ նաև, որ վաճառքի գումարը տրվել է ավելի շուտ կանխավճարի տեսքով:
Բարև Ձեզ։ Գումարը պետք է ներկայացնել 3-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվետվության մեջ։ Հնարավոր է, որ ստանաք ծանուցագիր՝ հաշիվը ուշ դուրս գրելու հետ կապված։
ՀՕ հ. 56
4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին,
պետք է նկատի առնեք 4-րդ եռամսյակի մեջ՝ ըստ հաշվի դուրս գրման ամսաթվի
Պետք է արտացոլեք 3-րդ եռամսյակում, օրենքի խախտում է հետին ամսաթվով վաճառք իրականացնելը, սակայն եթե առաջին անգամն է կարծում եմ նախազգուշացումով կվերջացնեն։