Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։
Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։
նայեք ՀՀՄՍ 8. Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ ու նաև ՀՀՄՍ 10 ստանդարտներում նման դեպքերի հաշվով ինչ մոտեցումներ կան սահմանված,
իսկ ինչու է եկամտային հարկը ձեր մոտ պահվել 10 տոկոս, ինչու աշխատավարձի թիվը պետք է պակասեցվի,
Բարև Տիգրան ջան , շնորհակալ եմ պատասխանի համար։
ՏՏ-ի արտոնության շրջանակներում քաղիրավական աշխատողի աշխատավարձից պահվել էր 10 տոկոս եկամտային հարկ։
Ոնց հասկանում եմ պետք է կատարվի հետընթաց վերահաշվարկ 2020ի շահույթ/վնասի և արտացոլվի 2023 թվականի ֆին․ հաշվետվության մեջ ։ Խնդրում եմ հուշեք արդյոք ճիշտ եմ հասկացել, և օգնեք տալ ձևակերպումը։ Արդյոք պիտի տամ դտ -342 կտ- 341, եթե իմ դեպքում ավելանում է ծախսը , համապատասխանաբար նվազում է շահույթը և ինչպես ձևավորեմ 341ի վրա սխալ ներկայացրած աշխատավարձի պակասող մասը ։
Կանխավ շնորհակալ եմ