Մերի․
Բարև Ձեզ։
Booking – ով ստացած հաշվի համար գրու՞մ եմ ինքնահաշիվ և վճարումից հետո 20 տոկոս ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ եմ վճարում։
Հաշվի գումարը 1649,54 եվրո է։
Հարցս հետևյալն է․ 20 տոկոսը պահում եմ booking-ին վճարում եմ 1649,54-20 տոկոսը, թե՞ ամբողջ գումարն եմ փոխանցում, 20 տոկոսը հարկային գործակալի վրա է մնում ու չի ծախսագրվում։
Բուքինգին վճարում եք իրենց լրիվ գումարը, իսկ ինքնահաշիվը գրում եք ու հաշվանցում, հաշվի առեք որ բուքինգը ձեզ էլեկտրոնային ծառայություն է մատուցել, ՊԵԿ-ից հարցրեք նրանք հաշվառվել են որպես այդպիսին ՊԵԿ-ում,
Բարև Ձեզ։ Expedi ով հյուրանոցի համար են ամրագրել և Expedia ն Invoice է ուղղարկել մեզ միջնորդավճարի։ Խնդրում եմ կասեք իմ քայլերը որպեսզի օրենքի խախտում չլինի։
Expedia ն որ երկրի սուբյեկտ է,ինչ է անում,
դուք որ հարկման համակարգում եք գործում,
Ամերիկական կազմակերպություն է, հյուրանոցը աշխատում է ԱԱՀ ով։
ինքնահաշիվը պետք է գրեք,դա վերաբերում է ԱԱՀ վճարողներին, ոչ ռեզիդենտի շահութահարկի հարց էլ կա,