ՀՀՄՍ 39

Նունե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Կխնդրեի ստանդարտներն ուղարկեք araip շնիկ yandex.ru հասցեով: Ինձ թվում է, նշված ստանդարտում խոսքը գնում է բարդ տոկոսի հաշվարկի մասին, որը մեզ ծանոթ է անուետ անվան տակ: Նույն բանաձևն օգտագործում են բանկերում երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ (ամենամսյա) մասը հաշվարկելիս:

Lida

Հարգելի Նունե, դա դրամական հոսքերի Զուտ ներկա արժեքի կամ ապագա արժեքի հաշվարկն է: Դա հաշվարկվում է` ելնելով այն պնդումից, որ փողի ավելի վաղ ստանալն ավելի նախընտրելի է, քանի որ այն ժամանակի մեջ արժեք ունի, այսինքն այսորվա փողը վաղը նույն արժեքը չունի: Ապագայում ստացվելիք փողի ներկա արժեքը հաշվարկելիս այն զեղչվում է ժամանակաշրջանի մեջ համապատասխան զեղչադրույքով: Երբ միանգամյա հոսք է տեղի ունենում փողի ներկա արժեքը հաշվարկում ենք հետևյալ բանաձևով` PV= S+1/(1+r)n /n աստիճան/, որտեղ PV-ն ներկա արժեքն է, S-միանվագ ստացվելիք գումարը, r-տոկոսադրույք /կամ դիսկոնտադրույք/զեղչադրույք/, n-ը տարիների կամ ժամանակահատվածների քանակը: Գոյություն ունի նաև Արայի նշած տարեվճարի կամ ատնուիտետի բանաձևը /PV=A+1/r * (1-1/(1+r)n /n աստիճան է/: Ինչպես նշեց Արան այս բանաձևերը օգտագործվում են բանկային վարկերի հաշվարկման ժամանակ, Զուտ ներկա արժեքը օգտագործում են ներդրումների գնահատման ժամանակ: Եթե հարցեր ունենաք կարեղ եք գրել FERAKO_LLC շնիկ mail.ru հասցեին, սիրով կպատասխանեմ: