Անահիտ․
Եթե ապրանքը ձեռք է բերվել ֆիզ․ անձից, և պետք է գրվի գնման ակտ ձեռք բերման համար, քանի՞ տոկոս հարկ է առաջանում, խոսքը վերաբերվում է միրգ ու բանջարեղեն գյուղացուց ձեռք բերելու մասին։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Եթե ապրանքը ձեռք է բերվել ֆիզ․ անձից, և պետք է գրվի գնման ակտ ձեռք բերման համար, քանի՞ տոկոս հարկ է առաջանում, խոսքը վերաբերվում է միրգ ու բանջարեղեն գյուղացուց ձեռք բերելու մասին։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
հ. 150
13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:
Եթե գյուղացին գյուղապետարանից տեղեկանք բերի, որ ունի “այսքան հողակտոր, որի վրա աճեցրել է այսքան բերք”, ապա տվյալ դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանա։ Անհրաժեշտ է նաև կազմել պայմանագիր, որտեղ կնշվի, որ Դուք գնում եք տվյալ անձից իր կողմից աճեցված գյուղատնտեսական արտադրանքը։
Կներեք մի հարց, իսկ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն գնում է գույք 150000֏ արժեքով շուկայից միակողմանի գնման ակտով, արդյո՞ք հարկ պետք է վճարի։
Բարև ձեզ,կներեք մի հարց եթե կարելի է։ Եթե ունենք համայնքապետարանից փաստաթուղթ ընդանրացված, որ տվյալ ֆիզ անձը ունի այսքան հողակտոր և աճեցնում է տվյալ բերքը, բայց քանակային առումով ոչինչ նշված չէ, ապա ինչպես ու ինչքան կարող ենք ծախս ճանաչել, առանձին փաստաթու՞ղթ է անհրաժեշտ կազմել։