Հայկ․
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել, եթե աշխատակիցը գտնվում է արձակուրդում, և նրա պարտականությունները այդ ընթացքում դրվում են մեկ այլ աշխատակցի վրա, ապա տնօրենի հրամանը բավարա՞ր է, թե՞ փոխարինող աշխատակցի հետ պետք է ունենալ նաև համաձայնագիր: Նախապես շնորհակալություն։
Պետք է ունենալ նաև համաձայնագիր:
Բարև Ձեզ, Հայկ: Փոխարինող աշխատողի հետ անհրաժեշտ է կնքել համաձայնագիր, որտեղ պետք է նշել նրա վրա դրվող պարտականությունները:
Հարգելի Հայկ, միանշանակ պետք է լինի հրաման և համաձայնագիր, որում բացի պարտականություններից պետք է նշվի գումարի փոփոխությունը կամ առանց հավելավճարի։
եթե չունեք փոխտնօրեն ապա հրաման ու համաձայնագիր,դրանում նշեք նաև լրավճար տալու եք թե ոչ
Շնորհակալություն բոլոր պատասխանների համար:
Կնքեք նաև համաձայնագիր։