Ուսումնական արձակուրդ

Մանե․

Բարև ձեզ։ Հարցս այսպիսինն է. մասնագիտությամբ բժիշկ եմ, աշխատում եմ պետական բուժ հաստատությունում 0.5 դրույքով։ Իմ ցանկությանբ հաճախում եմ մասնագիտացման դասընթացների, որը տևելու է մեկ տարի։ Իմ և տնօրենի միջև եղել է բանավոր համաձայնություն, որ կարող եմ հաճախել աշխատանքի ըստ իմ հարմարության։ Բայց հաճախ խնդիրներ եմ ունենում փոխտնօրենի հետ։ Ներկայացրել եմ անհրաժեշտ թղթերը՝ մասնագիտացման վայրի և տևողության մասին։ Այժմ ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անել, որ օրենքով ճիշտ լինի։ Ինձ հասնու՞մ է արդյոք ուսումնական արձակուրդ մեկ տարով, եթե տնօրենի կողմից հատուկ ուղղորդում չի եղել, իսկ իմ մասնագիտացումը ՀՀ-ում է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Կարդացեք ԱՕ Հոդված 174.

Ուսումնական արձակուրդը,
և կարծում եմ ներքին պայմանավորվածությամբ պետք է կարգավորեք հարցը։

Tigran

ԱՕ հ.138
1. Աշխատաժամանակը ներառում է
6) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում աշխատողի վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական ուսուցման կամ որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական ուսուցման կամ որակավորման բարձրացման այն ժամանակահատվածի, երբ վարձատրություն չի նախատեսվում.

ԱՕ հ.174
2. Հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր ստուգարքի համար երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային կամ ավարտական աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր.
6) պրակտիկաների համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը: