Դրոշմանիշային վճարը վճարում է գործատուն

Նարե․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողների աշխատավարձից չի կատարվում դրոշմանիշային վճարի պահում, այլ գործատուն դրոշմանիշային վճարը համապատասխանաբար հաշվարկում և վճարում է իր միջոցների հաշվին` կամովի, արդյո՞ք դա օրենքի խախտում է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Խախտում չի համարվում։

Knarik

Եթե կամովի է, դա օրենքի խախտում չէ, սակայն պետք է երկկողմանի ստորագրված համաձայնագիր ունենալ։

Tigran

այդքան էլ խախտում չէ,թեև վճարման պարտականությունը աշխատողների ստացած եկամուտներից է,սակայն գրավոր անհատական համաձայնություն կնքելու կարիք ունեք,

Գայանե

Խախտում չէ, բայց ճիշտը ըստ օրենքինն է։

Nerses

Խախտում չէ, սակայն ցանկալի է ըստ օրենքի շարժվել։

Արմեն

Դա իրենց քաղաքացիաիրավական հարաբերություններն են և կարող է մեկը մյուսի փոխարեն վճարում անի: Բայց, քանի որ դրոշմանիշային վճարը պիտի պահվի աշխատողից, ապա գործատուի կողմից աշխատողի փոխարեն կատարվող վճարը կդիտվի որպես օգնություն աշխատողին և եկամտային հարկի պահման խնդիր կարող է առաջանալ: Իհարկե պետք է նայել նաև ՀՕ-ի 120 հոդվածով սահմանված նորման՝ 0,25 տոկոս համախառն եկամտից: