Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Խնդիրը հետևյալն է` ընկերությունը մի անձի համար գնում է լողավազանի աբոնեմենտ, որը նրա աշխատակիցը չէ: Այսպես ասած՝ ընկերության կողմից ինչ որ նվեր: Ի՞նչ օրենքով է կարգավորվելու այդ աբոնենտի գումարը տվյալ ընկերությունը: Արդյո՞ք կարող է եկամտային հարկ առաջանա, և արդյո՞ք կարող է շահութահարկի գծով ծախս ճանաչվել ընկերության կողմից: Կանխավ շնորհակալ կլինեմ պատասխանի համար։
եկամտային հարկի տեսանկյունից նվազեցվող եթե սահմանված չափերի ծախս է դա, իսկ գերազանցող մասը հարկվելու է
ՀՕ հ,147
33) Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում:
Շնորհակալ եմ
Պետք է նախ դիմում գրեն օգնության համար, հատկացումը կատարվելուց հետո համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում, չգերազանցող մասը լրիվ նվազեցվում է շահութահարկի օրենքով:
շնորհակալ եմ