Նորայր․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը Ռուսական կազմակերպությունից ձեռք է բերում հումք, որպեսզի որոշակի աշխատանքներ կատարի այդ հումքի վրա և նորից որպես կիսաֆաբրիկատ հետ ուղարկի Ռուսական այդ նույն ընկերությանը։ Այս դեպքում ի՞նչ հաշվետվությունների կարիք է առաջանում։
ձեր դեպքում կարծում եմ մաքսային ընթացակարգի խնդիր է,քանի որ վերջնական չի ներմուծվում,այլ գալիս է հումք մշակման ենթարկվում ու գնում,դուք պետք է որ ռուսական կողմի հետ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագիր ունենաք,այդ պայմանագրի դրույթները հաշվի առեք,
Մաքսային տեսակետից ներմուծում վերամշակում արտահանում է, հաշվապահական տեսակետից կարծում եմ ծառայություն եք մատուցում, քանի որ Դուք չեք գնում կատարում վրան աաշխատանք և վաճառում։
Հարգելի Նորայր,
Ձեր գործունեությունը ծառայության արտահանում է: Այս դեպքում՝ կապված հարկային դաշտի ընտրությունից, կորոշվեն համապատասխան անհրաժեշտ հաշվետվությունները։