Ի՞նչ պարտավորություն ունի Գործատուն

Գևորգ․

Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ եթե Աշխատողը գնում է զորավարժությունների՝ 25 օրով, ի՞նչ պարտավորություն ունի Գործատուն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ըստ ԱՕ հ.124-ի
2.1. Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող գործատուն առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում շարունակում է վճարել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձի, բացառությամբ պարգևատրման գումարների) և այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:
Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ հանդիսացող գործատուն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձի, բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը:

Այդ ժամկետը աշխատանքային ստաժում հաշվարկվում է` հ. 138,

Գայանե

Եթե աշխատողը գնում է զորավարժությունների՝ 25 օրով, ապա Գործատուն պարտավոր է պահպանել նրա աշխատատեղը և այդ օրերի համար վարձատրել վերջինիս հիմնական աշխատավարձը։

Գևորգ

Հարգելի Գայանե, հիմնական աշխատավարձը, թե աշխատավարձի տարբերությունը, ինչպես նշված է վերևում՝ Տիգրանի պատասխանի մեջ