Փոխարինող աշխատողի նպաստ

Էմմա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ արդյո՞ք գործատուն ճիշտ է վարվել, և օրենքով այդպես է։ 2021թ․ ուսումնական հաստատությունում ընդունվել էի ժամանակավոր աշխատանքի, փոխարինում էի ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցին։ 2022 թ․ հունիսի 3-ին ես նույնպես գնացի ֆիզարձակուրդ։ Բալիկս ծնվեց օգոստոսի 6-ին, և երբ լրացավ նրա ծննդյան 70 օրը, դիմեցի գործատուիս մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ փաստաթուղթը վերցնելու, որ աշխատել եմ ուսումնական հաստատությում, և ինձ ասացին, որ չեն կարող տրամադրել դա, քանի որ նախկին աշխատակիցը վերադարձել է, և ես ինքնստինքյան ազատվել եմ աշխատանքից։ Արդյո՞ք դա օրինական է, և ես էլ չեմ կարող ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Կանխավ շնորհակալ եմ օգնելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

մայրության ու երեխայի խնամքի նպաստի տեսանկյունից,դուք ունեք հավասար իրավունքներ, իսկ ազատել չէին կարող,թեկուզ հիմնական մարդը եկել էր,մինչև չլրանար երեխայի 2 տարին, ձեզ հասնում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը ու նպաստը,
դա օրինական չէ ԱՕ հ.114,
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է 1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.

Սոնա

Մենք էլ ունենք նմանատիպ դեպք, բայց չենք ազատել փոխարինողին։

Tigran

ճիշտ եք վարվել, նա ևս պետք է օգտվի այդ իրավունքներից,