Լիլիթ․
Բարև ձեզ,խնդրում եմ օգնեք․ տնօրենը ունի 20 օր արձակուրդային օրեր, իրեն պետք է 30 արձակուրդային օր, կարո՞ղ եմ 2024թ ից ավանսով 10 օր տալ։
Եվ մի հարց էլ․ տնօրենը ՍՊԸ-ում 0,5 դրույքով է աշխատում, 5 օրյա գրաֆիկ, արդյո՞ք իրեն էլ է հասնում 20 օր, ինչպես սովորական աշխատողին, այսինքն մտածում եմ, որ տնօրեն է, 24 կամ 25 օր է տարեկանը։
1 տվեք 20 օր 2023-ի օրերը ու 10 օր էլ չվճարվող արձակուրդ, 2 հասնում 20 օր, ամեն կատեգորիայի աշխատողին չի հասնում 24 կամ 25 օր արձակուրդ,
2023-ի համար իր հասանելիքը տվեք։ Օրենքի արգելք չկա, ուղղակի տրամաբանական չի 2024-ից ավանս։
Արձակուրդի առումով, տնօրենը չի տարբերվում մյուս աշխատակիցներից, տարեկան 20օր: Ինչ վերաբերվում է հաջորդ տարվա արձակուրդից օրեր տրամադրելուն, նայեք երբ է ընդունվել/ամիսը/, 6 ամիս եթե անցնում է կարող եք տալ:
Շնորհակալ եմ