Դավիթ․
Բարև Ձեզ։ Այսօր՝ հունիսի 13-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով հունիսի 22-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով (2 ամիս առաջ պետք է ծանուցեին)։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 192 000 դրամ էր, մաքուր՝ 140 800, (միջին օրական աշխատավարձի հաշվարկման ձևը չգիտեմ մաքուր աշխատավարձով են հաշվում թե կողտոտ, եթե մաքուր ապա 7 400 դրամ, եթե կողտոտ ապա 10 900 դրամ), ունեմ նաև 38 չօգտագործված արձակուրդային օր։ Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:
վերջնահաշվարկի համար օգտագործում են միջին աշխատավարձի թիվը պահումներով, միջին օրականը եթե իմանաք,ապա նաև այդ 38 չօգտագործված արձակուրդային օրերի գումարն էլ հետը կստանաք,
իմացեք որ այդ բոլոր գումարներից միայն արձակման նպաստն է որ չի հարկվում,