ԲՏԱ նախարարության հաշվետվություն

Գրիգ․

Բարև Ձեզ։ ԲՏԱ նախարարությունից ստացել եմ նամակ, որ պետք է իրենց հաշվետվություն ներկայացնեմ: ԱՁ-ն շրջհարկի դաշտում է, գործունեության ոլորտն է 62.01.0: Աշխատում է արտասահմանի հետ։ Կասե՞ք՝ ծավալը նկատի ունի ամսական մատուցված ծառայության գումարը, և նշու՞մ եմ արտահանման երկիրը։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Բարև Ձեզ, այո ամեն ամիս մինչև 5 ներառյալ պետք է հաշվետվություն ներկայացնեք ԲՏԱ նախարարություն Ձեր գործնեության ծավալի վերաբերյալ և պետք է նշեք արտահանման երկիրը, հաշվետվության ձևի մեջ երկների անունները կա գրված։

Tigran

Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում, 

Գայանե

Այո, յուրաքանչյուր ամիս ներկայացնում եք հաշվետվություն ԲՏԱ՝ e-invoicing-ով Ձեր կողմից հաշվետու ամսվա յուրւքանչյուր մատուցված ծառայության համար դուրս գրված հաշվարկային փասատաթղթին համապատասխան՝ նշելով երկիրը և գումարները հազար դրամներով: Կա նաև կիսամյակային հաշվետվություն: