Հռիփսիմե․
Ողջույն: Ես պատրաստվում եմ ֆրիլանս տարբերակով պայմանագրով աշխատել արտասահմանյան ընկերության հետ բժշկական կլինիկական հետազոտությունների ոլորտում: Աշխատավարձը փոխանցվելու է ամսական աշխատած աշխատաժամերով, եվրոյով: Մի քանի հարց ունեի՝ կապված հարկային դաշտի հետ:
1. Ինձանից պայմանագրի համար ուզում են տվյալներ ԱՁ-ի: Այս դեպքում նման գործունեության համար կարո՞ղ եմ բացել ԱՁ, և արդյո՞ք կարող եմ եվրոյով ստանալ գումարը ԱՁ հաշվին:
2. Հարկը կազմում է շրջհարկ 5% և ամսական հավելյալ վճարնե՞ր:
3. Այս դեպքում ինչպե՞ս է իրականանում կենսաթոշակի կուտակումը
Շնորհակալություն:
1. Ինձանից պայմանագրի համար ուզում են տվյալներ ԱՁ-ի: Այս դեպքում նման գործունեության համար կարո՞ղ եմ բացել ԱՁ, և արդյո՞ք կարող եմ եվրոյով ստանալ գումարը ԱՁ հաշվին:
այո կարող եք ԱՁ հաշվառվել,ու գումարը ստանալ եվրոյով, սակայն բժշկական կլինիկական հետազոտությունների գործունեությունը հնարավոր է որ լիցենզավորման ենթակա գործունեություն լինի ու լիցենզիա ստանալու կարիք լինի,
2. Հարկը կազմում է շրջհարկ 5% և ամսական հավելյալ վճարնե՞ր:
ԱՁ շրջհարկի դեպքում շրջհարկ 5% եռամսյակի հասույթից և ամսական 5000 սոցվճար, եթե հասնում է ու 5000 շահութահարկ, դրոշմանիշային վճար՝ ելնելով տարեկան հասույթից,
3. Այս դեպքում ինչպե՞ս է իրականանում կենսաթոշակի կուտակումը, այսինքն վճարում եք սոցվճարներ, դրանց հաշվին,
Շատ շնորհակալություն պատասխանի համար:
Եվս մեկ հարց, քանի որ այս օքհին ինչ որ ծրագրային խնդիր կա նույնականցման քարտերի տրամադրման հետ կապված, արդեն որերոդ անգամն է փորձում ստանալ ամեն անգամ երկար ժամերով հերթ, և վերջում ծրագրային խնդիր: Արդյո՞ք կա ինչ որ տարբերակ ԱՁն բացել առանց նույնականցման քարտի:
ԱՁ-ն բացել կարող եք առանց նույնականցման քարտի էլ, դա պետք է որ հարկային հաշվետվությունները կարողանաք ստորագրել,կարող եք նաև այլ անձի միջոցով էլ ստորագրել դրանք,: