Ապրանքային մնացորդ լուծարման դեպքում

Նիկա․

Բարև բոլորին։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք՝ ՍՊԸ-ի լուծարման ժամանակ ինչպե՞ս հաշվառել ապրանքային մնացորդը և անհրաժեշտության դեպքում այն փոխանցել մեկ այլ հիմնարկությանը, խնդրում եմ նշեք իրավական հիմքը: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Նիկա, իրականացնում եք հստակ գույքագրում և իրականացնում եք վաճառք` վճարելով համապատասխան հարկերը։

Tigran

լուծարման ժամանակ սովորական կարգով գույքագրում/հաշվառում եք ապրանքային մնացորդը,կարող եք վաճառել,նաև դուրսգրել եթե հիմնավորեք ու փաստաթղթավորեք,
ՍՊԸ-ների օրենք հ.50,9
1. Գույքի շուկայական արժեք է համարվում, ներառյալ` ընկերության բաժնեմասերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:
2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:
3. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է՝ անկախ գնահատողի կողմից օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ընդհանուր ժողովի որոշմամբ:
4. Ընկերության բաժնեմասերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնեմասերը ձեռք բերելու, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները: Ընկերության բաժնեմասերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ընկերության զուտ ակտիվների արժեքը, ինչպես նաև այն գինը, որն ընկերության բաժնեմասերի համար համաձայն է վճարել ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր: Սույն կետով որոշվող բաժնեմասերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է՝ ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով:

Գայանե

Փաստացի ապրանքային մնացորդը վաճառելու մեկ այլ հիմնարկությանը վաճառելու միջոցով: