Մայրության նպաստ

Կարինե․

Աշխատակցին տրվել է մայրության նպաստ, 01.03.2023-02.08.2023թթ գտնվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Երեխան ծնվել է մարտի 9-ին, եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվել է նպաստը գումարով և ժամկետով։ Հետագա քայլը ո՞րն է լինելու։ Աշխատակիցն ասում է՝ երեխայի ծննդյան 70 օրը լրացել է, ու պետք է ինչ որ հայտ ներկայացնեմ, որ ինքն էլ սոցապում դիմում գրի։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը․ առաջին անգամ եմ առնչվում ֆիզարձակուրդի հարցերի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սուսաննա

Հարգելի Կարինե, ձեր հաջորդ քայլը պետք է լինի հայտ ներկայացնելը եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Հաշվետվության մեջ անձնական տվյալներ բաժնում խմբագրելով լրացնում եք երեխայի ծննդյան տվյալները։ Տվյալները հասանելի կդառանան սոցապի համար։

Tigran

գրանցման հայտում պետք է նշեք մինչև 2տ երեխայի խնամքի արձակուրդ,նշեք երեխայի ծննդյան ամսաթիվը + 2 տարվա հաշվով, ձեր լրացնելուց հետո սոցապում կտեսնեն դա,իր համար ամսեկան 3000 սոցվճար վճարելու պարտավորություն կձևավորվի հետո եկամտայինի հաշվարկում,

Nerses

Պետք է գրանցման հայտում նշում կատարեք։

Մարիաննա

Հարգելի Կարինե, անհրաժեշտ է ներկայացնել գրանցման հայտ՝ ձևակերպելով մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ աշխատողի գրանցման հայտի ներքևի հատվածում նշելով խնամքի արձակուրդի և երեխայի ծննդյան ամսաթվերը, որպեսզի աշխատողը կարողանա ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ:

Ալլա

Բարև ձեզ: Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ եկամուտը բաժանվում է աշխատած ամիսների թվի վրա/տվյալ դեպքում 6ամիս/, թե 12-ի: Շնորհակալություն