Լիանա.
Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․
Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։
Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։
Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։
կգրեք վարձավճարը ինչի դիմաց եք ստանում,գույքի տեսակը, ֆրիլանս դաշտի համար հարկային օրենսդրությունը միասնական է, հարկային օրենսգիրքը հիմնականում,
ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցման և խորհրդատվության դիմաց։
ձեր դեպքում դա ծառայությունների մատուցման վճարներ են, եթե ուզում եք օրինական հարկեր վճարելով գործեք,պետք է հարկայինում հաշվառվեք որպես ֆիզ.անձ հարկ վճարող, վճարելու եք եկամտային հարկ 20 տոկոս,սոցվճար 5 տոկոս,դրոշմանիշային վճար ըստ տարեկան եկամտի,տարեկան մեկ անգամ էլ ներկայացնելու եք եկամուտների մասին հաշվետվություն, վճարումները կարող եք ամսեկան վճարել,
Շնորհակալություն։
Բարև ձեզ, իսկ տարեկան հաշվետվությունը ինչպե՞ս ենք ներկայացնում։