Հուշանվերների հանձնում աշխատակիցներին

Թինա․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը հուշանվերներ է ներմուծել աշխատակիցների համար։ Կարո՞ղ եք ասել՝ տրամադրումից ի՞նչ հարկեր են առաջանում, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ կատարել տրամադրման ժամանակ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հրամանով պետք է տաք,նայեք նաև ԱՕ-ի հոդվածը,
եկամտային հարկով կնվազեցվի եթե
33) Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում:
հ.120 2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը:

Արմեն

Կառաջանա անհատույց օտարումից ԱԱՀ, ֆիազ. անձանց օգնության սահմանված չափը գերազանցելու դեպքում, գերազանցող մասը,հարկվող շահույթի հաշվարկման ժամանակ, չի նվազեցվի համախառն եկամտից և կհարկվի եկամտային հարկով: