Շուշան․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն էլեկտրոնային ծառայությունների դիմած վճարում է ստանում բանկային հաշվին (բանկային-քարատային փոխանցումներով, տելսել կամ այլ տերինալով), ապա հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը պարտադի՞ր է։
Ճի՞շտ եմ հասկանում, որ Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 2-րդ մասով ասվում է, որ բնակչությանը մատուցվող ծառայության համար պարտադիր չէ, եթե ծառայություն ստացողը չի պահանջում։ Իսկ եթե պարտադիր է, ապա փաստորեն ծառայություն ստացողը պիտի տրամադրի իր անձնագրային, բանկային տվյալները և հասցեն։
Եթե դիմացի կողմը իրավաբանական անձ է, պարտադիր է, եթե ֆիզ անձ է, կարող եք առաջնորդվել Ձեր նշած հոդվածով։
Շնորհակալ եմ
Ճի՞շտ եմ հասկանում, որ Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 2-րդ մասով ասվում է, որ բնակչությանը մատուցվող ծառայության համար պարտադիր չէ, եթե ծառայություն ստացողը չի պահանջում։ Իսկ եթե պարտադիր է, ապա փաստորեն ծառայություն ստացողը պիտի տրամադրի իր անձնագրային, բանկային տվյալները և հասցեն։
ֆիազ.անձանց դեպքում պարտադիր չէ,ֆիզ.անձի դեպքում բավարար է անձնագրային տվյալները և հասցեն,
Շնորհակալություն
Բարև Ձեզ։ Տվյալ դեպքում 2 տարբերակ կա՝ կամ կիրառել էլեկտրոնային ՀԴՄ (պետք է կապվել որևէ ծրագրավորող ընկերության հետ և պատվիրել) կամ դուրս գրել հաշիվ՝ գնորդ ֆիզ․ անձի անձնագրային տվյալներով։ Գործարքները որևէ կերպ պետք է փաստաթղթավորվեն։
Շնորհակալություն
Հարգեի Շուշան, եթե ստացված գումարները արտացոլում եք հարկային հաշվետվություններում, ապա այդ մասով խնդիր չկա, քանի որ չեք թաքցնում մուտքերը, իսկ իրավաբանական անձանց մասով պետք է հաշիվ ներկայացնեք
Շնորհակալ եմ
Եթե իրավաբանական անձ է, պարտադիր է, իսկ եթե ֆիզ. անձ ապա կարող եք առաջնորդվել այդ հոդվածով։
Շնորհակալություն