Անուշ․
Բարև Ձեզ։
Ինձ մի հարց է հետաքրքիր։ Եթե հարկային հաշվում սխալ է նշվել այն վայրը, որտեղից ապրանքները մատակարարվելու են, արդյո՞ք այդ դեպքում պետք է դուրս գրվի ճշգրտող հաշիվ, թե՞ ոչ։ Եվ եթե պետք է դուրս գրվի ճշգրտող հարկային հաշիվ, ապա ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե դուրս չգրվի ճշգրտող հարկային հաշիվը։
Այդ դեպքում ճշգրտող հաշիվ չեք գրելու, եթե ցանկանում եք փոխել, պետք է հաշիվը չեղյալ անեք, գրեք նորը, նորի լրացուցիչ մեկնաբանության դաշտում նշեք հին հաշվի սերիա-համարը ու գրեք, որ դրա փոխարեն է հաշիվը։
Ուղղակի պետք է հին հաշիվը ձևակերպեք նորով։
Ճշգրտող հաշիվը դուրս է գրվում այն դեպքում, երբ կարիք կա, օրինակ, ապրանքի մի մասի (կամ ամբողջ ապրանքի) վերադարձի։ Ընդ որում, ճշգրտող հաշիվը դուրս է գրվում վերադարձվող ապրանքի համար։ Իմաստն այն է, որ վերադարձվող ապրանքն ունենա ուղեկցող փաստաթուղթ։
Մնացած դեպքերում, եթե անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել դուրս գրված հաշվում, պետք է չեղյալ համարել հաշիվը և դուրս գրել նոր հաշիվ։
Ձեր դեպքում Դուք պետք է որոշեք՝ արդյո՞ք անհրաժեշտ է փոխել հաշիվը, թե ոչ։ Ավելացնեմ, որ որոշակի ռիսկեր էլ կան Ձեր հարցի հետ կապված։
ավելի լավ է չեղյալ անեք,նորից ճիշտ տվյալներով դուրսգրեք,
Այո, չեղյալ արեք նորը գրեք, լրացուցիչ դաշտում չեղյալ հաշվի սերիահամարը նշեք։
Ճշգրտելու իմաստ չկա, հինը չեղյալ արեք նորը գրեք։