Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը իր տարածքում կատարում է շինարարական աշխատանքներ, որի համար օգտագործվող շինանյութի համար հարկային հաշիվներ է ստանում։ Կասե՞ք՝ այդ հարկային հաշիվներում ստացված ԱԱՀ-ն կարո՞ղ եմ հաշվանցել, և ծախս ճանաչելու համար ինչպե՞ս պետք է փաստաթղթավորեմ։
Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, իսկ կառուցվածը օգտագործվելու է իր՝ ԱԱՀ-ով հարկվող գործունեության շրջանակներում, ապա այո, կարող եք։ Ստացված հաշիվը նաև հիմք է որպես հիմնական միջոց ձևակերպելու և մաշվածություն հաշվարկելու համար։
Եթե ԱԱՀ վճարող եք, կարող եք հաշվանցել, ծախս ճանաչելու համար պետք է նաև պահեստի մուտքի ելքի օրդերների, նյութերի շարժի հաշվետվությամբ հիմնավորեք,
Եթե ԱԱՀ վճարող եք և ստացել եք հարկային հաշվ, ապա կարող եք հաշվանցել ստացված ԱԱՀ-ն։
Այո, ԱԱՀ-ով աշխատելու դեպքում կարող եք հաշվանցել, ստացված հաշիվը արդեն իսկ փաստաթուղթ է ծախսագրելու համար։