Վարձավճարի նվազեցում

Արեն․

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձով ձեռք է բերել գրասենյակային տարածք առանց նոտարական կամ կադաստրային վավերցման: Ամսական վարձավճարը կազմում է 285 000 դրամ: Կազմակերպությունն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Պայմանագիրը նշված է 1 տարի ժամկետով: Հիմա խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է կազմակերպությունը ամբողջ տարվա վարձավճարի գումարը նվազեցնել համախառն եկամտից։

Եվ հաջորդ հարցս՝ տարածքը վարձակալությամբ տրամադրվում է ողջ գույքով, ներառյալ համակարգիչներ: Պայմանագրի մեջ որ նշվի՝ տարածքը հանձնվում է ամբողջ գույքով, դա բավարա՞ր է, թե՞ այլ կարգավորումներ կան: Նշեմ, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսին վճարվելու է ամբողջ գումարը տարվա և 10 տոկոս հարկը վճարվի, սա անկանխիկի խախտում չի կարող չէ՞ դիտվել, քանի որ 12 ամիսների վճարն է վճարում, թե՞ սխալվում եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Ժամանակին որոշում կար այս դեպքի հետ կապված՝ եթե վարձակալության պայմանագիրը պետական գրանցում է ստացել կադաստրում (և կազմվել է իրենց կողմից սահմանված ձևանմուշով), ապա նոտարական վավերացում պարտադիր չէ վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար։

2-րդ հարցի հետ կապված կարող եք նաև ակտ կցել պայմանագրին՝ գույքի ցանկով։

3-րդ հարցի հետ կապված՝ կարծում եմ, որ կդիտվի կանխիկի սահմանափակումների խախտում։

Tigran

1 կարո՞ղ է կազմակերպությունը ամբողջ տարվա վարձավճարի գումարը նվազեցնել համախառն եկամտից։ չեք կարող ,կադաստրում նման պայմանագրի գրանցումը պարտադիր է,
2 Պայմանագրի մեջ գույքի վերաբերյալ մասը պետք է առանձին կարգավորումներով նշվեն, դրանք մաշվող են ու շարժական: 

Nerses

 Կարո՞ղ է կազմակերպությունը ամբողջ տարվա վարձավճարի գումարը նվազեցնել համախառն եկամտից։
1,https://www.arlis.am/documentview.aspx?docid=80513,
Պայմանագրի մեջ որ նշվի՝ տարածքը հանձնվում է ամբողջ գույքով, դա բավարա՞ր է, թե՞ այլ կարգավորումներ կան
2,Կատարեք գույքագրում ապագա խնդիրներից խուսափելու համար
Նշեմ, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսին վճարվելու է ամբողջ գումարը տարվա և 10 տոկոս հարկը վճարվի, սա անկանխիկի խախտում չի կարող չէ՞ դիտվել, քանի որ 12 ամիսների վճարն է վճարում, թե՞ սխալվում եմ։
3,Եթե Երևան քաղաքում է պարտադիր անկանխիկ