Նպաստի հաշվարկ

Վարսենիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ միկրոյով աշխատող ԱՁ-ի վարձու աշխատողի հիվանդության նպաստը ո՞ր թվից է հաշվարկվում՝ նախորդ 12 ամիսների միջինից, թե՞ նվազագույն աշխատավարձի 50%-ից ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

23.1. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողիմիկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսը: 75000*1.20/2 կամ 45000,

Nerses

Պետք է հաշվարկվի նվազագույն աշխատավարձի 50 տոկոսով։

Արփինե

Եթե միջինը նվազագույնից փոքր է, հիմք եք ընդունում նվազագույնը։

Մարիաննա

Բարև Ձեզ: Նպաստի հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը, այն է՝ 46,875 դրամը:

Վարսենիկ

Շնորհակալ եմ շատ