Հայկ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մարտ ամսվա համար ներկայացրել եմ ԱԱՀ հաշվարկ, և հաշվանցել եմ մարտ ամսվա ձեռքբերումների ԱԱՀ-ն, սակայն ինվոյսինգում այդ հաշիվները մի քանի օր անց եմ հաստատել: Օրենքի խախտում կա՞, և ինչպե՞ս կարելի է շտկել: Շնորհակալություն։
Այո կա մինչև հաշվարկի ներկայացումը պետք է հաստատեիք,դա արդեն ընկավ մյուս ամսվա հաշվարկի մեջ,
Օրենքի խախտում կա, շտկել կարելի է մարտ ամսվա ճշգրտված հաշվետվության ներկայացման միջոցով:
Շնորհակալ եմ: Իսկ կասեք եթե հիմա ճշգրտված հաշվետվություն տամ մարտի համար, ապա նույն հաշվետվությունը տա՞մ, այսինքն՝ հաշվանցեմ, թե՞ այդ հաշիվների ԱԱՀ-ի չափով պակաս հաշվանցեմ և դրանք հաշվանցեմ ապրիլի հաշվարկի մեջ։
Պետք է պակասեցնեք չստորագրված հաշիվների ԱԱՀ-ն, ապրիլի հաշվարկում ավելացում կանեք նույն գումարի չափով։
շնորհակալություն
Արդեն ձևակերպումն ընկնում է մյուս ամսվա. մեջ։