Լուսինե.
Բարև ձեզ։ Կներեք ինձ մի հարց է հետաքրքիր։ Ես աշխատում եմ մանկապարտեզում որպես փոխարինող դաստիարակ, բայց հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ։ Ապրում եմ գյուղում և ստանում եմ 63 000 դրամ։ Հիմա ուզում եմ շուտ վերադառնամ աշխատանքի՝ նախքան երեխայիս երկու տարեկան դառնալը, այս դեպքում ես կստանա՞մ այդ գումարը, թե՞ մենակ արդեն իմ աշխատավարձը։ Ինձ ասում են, որ կստանամ այդ 63 000 դրամի կեսը, այսինքն՝ միայն գյուղաբնակի գումարը և իմ աշխատավարձը։ Արդյո՞ք այդպես լինում է։
Խնամքի արձակուրդի համար կստանաք 36500 ֏ որպես գյուղաբնակ մյուս 36500֊ը էլ չեք ստանա
Այդ 63 000 ի՞նչ գումար է, մեկ գումար է, թե՞ երկու
Գլխավոր ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ Նորություններ
Սահմանվել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նոր չափերը
December 22, 2022
2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝
մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):
2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):