Ուսումնական կենտրոն բացելու համար

Բագրատ․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է մի քանի հարց, որոնց կխնդրեմ պատասխանել։

1․ Ես ԵՊՀ շջրանավարտ եմ, ունեմ գիտությունների թեկնածուի կոչում, ըստ այդմ ունեմ մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունք։

2․ Ուսումնական կենտրոնը ուղղված է լինելու համակարգչային ծրագրերի ուսուցմանը, կամայական տարիքի մարդկանց համար և կարող է լինել երկլեզու։

3․ Դասընթացները ենթադրվում է անցկացնել առցանց։

4․ Նպատակահարմար եմ համարում տրամադրել վկայական։

Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ արտոնագիր պետք է ստանամ, ի՞նչ իրավական կարգավիճակ պետք է ստանամ, արդյոք պատրաստ կլինեք վարել նման կենտրոնի հաշվապահությունը ու ինչ արժեքով։ Ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը այն ժամանակահատվածի համար, երբ ուսանող չի լինելու։ Եթե ես ունեմ այլ աշխատանք ամբողջ դրույքով, դա չի՞ խոչընդոտի դասավանդմանը աշխատանքային օրենսդրության առումով։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

1 Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ արտոնագիր պետք է ստանամ
Եթե Դուք ունեք գիտությունների թեկնածուի կոչում կարծում եմ բավարար է Ձեր իսկ մասնագիտությամբ զբաղվելու համար։
2 ի՞նչ իրավական կարգավիճակ պետք է ստանամ, արդյոք պատրաստ կլինեք վարել նման կենտրոնի հաշվապահությունը ու ինչ արժեքով։
Կհարկվեք շրջանառության հարկով, հաշվապահություն արժեքը կախված է գործունեության ծավալից։
3 Ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը այն ժամանակահատվածի համար, երբ ուսանող չի լինելու։ Եթե ես ունեմ այլ աշխատանք ամբողջ դրույքով, դա չի՞ խոչընդոտի դասավանդմանը աշխատանքային օրենսդրության առումով։
Ձեր մատուցած ծառայության 5 տոկոսը վճարելու եք բյուջե, երբ ուսանող չի լինի դադար կտաք գործունեությունը, չի խոչընդոտի։

Tigran

կարող եք գործել որպես միկրոձեռնարկատեր ֆիզ.անձ,պետք է դիմեք տարածքային հարկային ստանաք արտոնագիր, աշխատանքի ժամերը պետք է հարմարեցնեք,