Մելինե․
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ է, հիմնադրվել է անցած տարի, ունի մի շարք հիմնական միջոցներ, որոնք ոչ մի փաստաթղթով ձևակերպված չեն (հիմնադիրներն են ներդրել կանոնադրական կապիտալում, բայց պետռեգիստրում էլ դրանք չկան, միայն գործարար պլանում են երևում և ՍՊԸ-ի տեխնիկական բնութագրում, այս փաստաթղթերը ունե՞ն իրավական ուժ)։ Գիտեմ, որ դրանց համար մաշվածությում չեմ կարող հաշվարկել և նվազեցնել շահութահարկից։
Հիմա հարցս. Իսկ ֆինանսական հետևանք որոշելիս (շահաբաժին վճարելու համար ) կարո՞ղ եմ ներառել դրանք։ Նույն կերպ հաշվից վճարոում ենք գրասենյակի էլեկտրաէներգիայի վճարը (ֆիզ անձի բնակարանի հասցեն է), սակայն էլ ցանցից հարկային հաշիվ չենք ստանում։ Այս ծախսը կարո՞ղ եմ վերագրել ֆին արդյունքին։
Շնորհակալություն։
Հարգելի Մելինե, տվյալ հիմնական միջոցները ձևակերպեք որպես շուկային ձեռք բերում և վճարեք բյուջե գնման արժեքի 10 տոկոսը։
Իսկ ֆին հետևանքի դեպքում կարող եք դրանք համարել ծախս և շահաբաժին վճարելու դեպքում նվազեցվում են։
հիմնական միջոցների փաստաթղթավորումը դուք պետք է ապահովեք, մանավանդ որ ԱԱՀ դաշտում եք, որ դրանց համար մաշվածությում կարողանաք հաշվարկել, գրասենյակի էլեկտրաէներգիայի վճարի համար պետք է առանձին աբոնենտ դառնար ՍՊԸ-ն, հետևաբար այդ ծախսը չեք կարող եմ վերագրել ֆին արդյունքին։