Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որն աշխատում է շրջանառության հարկով, ցանկանում է ձեռք բերել ոչ վաճառքի նպատակով ԵՏՄ-ից ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ՍՊԸ ԱԱՀ վճարող չէ, կարո՞ղ է օգտվել այս պայմանից, թե՞ պետք է ամպայման լինի ԱԱՀ վճարող։
Հարգելի Աննա, եթե տվյալ ներմուծվող ապրանքը ազատված է ԱԱՀ-ից /համաձայն ՀՕ/, ապա անկախ հարկման դաշտից, դուք ներկայացնում եք համապատասխան փաստաթղթերը մաքսային ծառայություն` նշելով ազատվածի հիմքը: Իսկ ավելի մանրամասն զանգահարեք ՊԵԿ-ի թեժ գիծ։
Հարգելի Աննա, ոչ, տվյալ դեպքում ներմուծումը ազատված չէ ԱԱՀ-ից, քանի որ համաձայն ՀՕ-195․
Սույն օրենքով հաստատվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Շնորհակալ եմ ես էլ էի կարդացել 195 ՀՕ, որ պետքա լինե ԱԱՀ վճարող նոր ազատված լինել:
պետք է անպայման ԱԱՀ վճարող լինեք, որ օգտվեք
Շնորհակալ եմ։
Պետք է անպայման լինեք ԱԱՀ վճարող։