Հայկուշ.
Եթե հնոցապանը ամսվա ընթացքում աշխատել է 210 ժամ, ինչպե՞ս կարելի է վարձատրել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հայկուշ.
Եթե հնոցապանը ամսվա ընթացքում աշխատել է 210 ժամ, ինչպե՞ս կարելի է վարձատրել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ժամավճարով,սակայն նայեք թե հավելում էլ է հասնում գիշերայինի, վնասակարի հաշվով,դրանք էլ պիտի հաշվի առնեք,
Կարդացեք ԱՕ Հոդված 140, վարձատրեք ժամավճարով
Ժամավճարով,եթե տոն օրեր էլ կան այդ էլ միասին հաշվեք։
Հնոցապանի հաստիքով աշխատակից ունենալու դեպքում նախ անհրաժեշտ է ուսումնասիրել 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշումը ծանր, վնասակար աշխատանքների ցանկը հաստատելու մասին, որում ներառված են նաև տարբեր տեսակի վառարանների հնոցապաններ: Պետք է սահմանել ժամային դրույքաչափ տվյալ աշխատակցի համար՝ վճարման ժամանակ հաշվի առնելով նաև արտաժամյա, գիշերային և տոնական օրերի աշխատանքը: Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին: Իսկ ժամային դրույքաչափը ճիշտ սահմանելու համար անհրաժեշտ է ծանոթանալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքին: